Ըմբշամարտի հավաքականը սկսել է նախապատրաստվել...
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ ԼևոնՋուլֆալակյանիղեկավարությամբ` հավաք է անցկացնում Երևանում,-տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
«Երևանյան հավաքին մասնակցում է 25 ըմբիշ: Հիմնականում մեծահասակներն են: Նախապատրաստվում ենք հունվարի 29-31-ը Բուլղարիայում կայանալիք Դան Կոլովիև Նիկոլ Պետրովի անվան միջազգային մրցաշարին: Այնուհետև կվերադառնանք և կրկին հավաքկանցկացնենք Երևանում»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանիհավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:
Հավաքը մեկնարկել է հունվարի 14-ին և կեզրափակվի հունվարի 28-ին:
Այս նյութը դիտել են - 1792 անգամ