ՀՀԿ-ն հասկացել է Հովիկ Աբրահամյանի կարևորությունը...Politik
2017-02-15 15:30:00

ՀՀԿ-ն իր գործադիր մարմնի երեկվա  նիստում որոշեց իր համամասնական ցուցակի կազմը, որը նիստից հետո լրագրողներին ներկայացրեց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա նաև հայտնեց, որ ՀՀԿ նախընտրական շտաբն այս անգամ ղեկավար չի ունենա։ «Այս անգամ ՀՀԿ-ն որոշել է, որ նախընտրական շտաբը կգլխավորի ողջ գործադիր մարմինը՝ նախագահի գլխավորությամբ։ Գործադիր մարմնի բոլոր ներկայացուցիչները կլինեն շտաբի անդամներ, և գործադիր մարմինը կհամակարգի, կղեկավարի ՀՀԿ նախընտրական քարոզարշավը ապրիլյան ընտրությունների ըթնացքում»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը։

Շարմազանովի այս դիտարկամը լրագրողները հետաքրքիր արձագանք էին տվել: Հարցրել էին, արդյոք Հովիկ Աբրահամյանի փոխարինող չգտնվեց, որպեսզի ղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբը: Շարմազանովն իհարկե փորձել էր  ցրել լրագրողների կասկածները, սակայն իրականությունից փախչել  չի լինի: ՀՀԿ շտաբի աշխատանքները փայլուն ղեկավարել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա կարողացել է ՀՀԿ-ի համար առավելագույն ձայներն ապահովել:

Հիմա կամ Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի շտաբը, ինչը փաստացիորեն արվում է՝ գործադիր մարմնի անվան տակ, կամ ՀՀԿ-ն չպետք է հույս ունենա, որ մեկ այլ շտաբի պետի առակայության պարագայում կարող է հաջողություն արձանագրել:

politik.am

Այս նյութը դիտել են - 2752 անգամ