Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Նաիրա Մովսիսյանի հետ, ով անգամ տեղյակ չէր Վանի հարցազրույցի մասին: Հարցը լսելիս դերասնուհին ծիծաղելով նշեց.
«Շատ ծիծաղելի է, սա շատ նման է վատ որակի կրկեսի»:
Մեր հարցին, թե իսկապես դատական նիստ է կայանալու, Նաիրան հրաժարվեց այդ առումով որեւէ մեկնաբանություն տալ, իսկ թե ինչ մեկնաբանություն կտա Վանի հայտարարություններին, պատասխանեց.
«Ես չեմ կարող իմ ստատուսից իջնել ու ամեն մի թափթփուկի պատասխանել»:
Նկատառմանը, թե ինչո՞ւ չի թույլատրում հորը շփվել դստեր հետ, դերասանուհին կտրուկ պատասխանեց.
«Չեմ վստահում: Ոչ մի ծնող իր երեխային նման մարդու չէր վստահի, նախկինում իմ սխալն է եղել, որ վստահել եմ»:
Վանի այն հայտարարությանը, թե Նաիրան շատ լավ հարաբերություններ ունի Վանի մայրիկի եւ քույրիկի հետ, մեր զրուցակիցը նշեց.
«Ես նրանց հետ շատ լավ հարաբերություններ չունեմ, պարզապես նրանց հետ պահում եմ շփման այնքան սահաման, ինչքան որ պետք է երեխային տեսնելու համար»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան