Եթե չգիտեք իմացեք, իմացողներն էլ չիմացողներին թող տեղեկացնեն։
Չզարմանաք, Կալիֆորնիան ունի երկու գրողների միություն։
Երկուսի նախագահներին էլ շատ էլ լավ ճանաչում եմ ու իմ մոտ ընկերներն են։Պարզապես, հանգամանքների բերումով չենք հանդիպում ։
Այսինքն, ես միշտ մերժողի դերում եմ հանդես գալիս, չեմ մասնակցում, ոչ ձեռնարկների, ոչ ժողովների, ոչ էլ հրմշտոցների։
Ես սովորաբար զարմանալու հատկությունս էլ կորցրել եմ ու չեմ ունեցել երբեք այդ արատը... բայց, ահագին ժամանակ է ինձ մի հարց է տանջում, ուզում եմ իմ նախագահ ընկերների հետ կիսվել այս հարցի մասին։
Այստեղից ի՞նչ նպատակներ եք հետապնդում մինչև աշխարհի չորս ծագերը կապնվել, մանավանդ Հայաստանից, խնդրագրեր եք ուղարկում, հեռաձայնային կապի միջոցով դարձնում այս կողմի գրողների միության անդամ և շնորհել ինչ որ մի թղթի կտոր, որ կոչվում է անդամատոմս։
Դրսի անդամների համար ոչ մի սենթ, իսկ այստեղի անդամատոմսը արժի 60 դոլլար․․․․․
Անդամատոմսն էլ է օգնությու՞ն... խայտառակություն...չփորձեք վիճաբանել հետս․․․․
Անահիտ Երեմյան