Որոշ հասարակական թեմաների վերաբերող բաժիններ օրերս վերացել են Սպիտակ Տան պաշտոնական կայքից (WhiteHouse.gov), այդ թվում՝ ԼԳԲՏ իրավունքներին վերաբերող բաժինը. տեղեկացնում է onyipeters.com-ը:
Աշխատանքի վարչության կայքում ներկայացված զեկույցը՝ ԼԳԲՏ աշխատողների իրավունքների վերաբերյալ, նույնպես վերացվել է:
ԼԳԲՏ համայնքի փաստաբանները անհանգստանում են այն մասին, թե ինչ է Թրամփի ղեկավարությունը նախատեսում հավասարության խնդիրների առաջընթացի ուղղությամբ, որին հաջողվել էր հասնել նախագահ Օբամայի ղեկավարության օրոք:
Դեռ իր թեկնածությունն առաջադրելիս՝ նախագահ Թրամփը նշել էր, որ ինքը դեմ է նույնասեռ ամուսնություններին, իսկ փոխնախագահ Փենսը հստակ որդեգրել էր նույնասեռությանը դեմ դիրքորոշում իր քաղաքական կարիերայի ընթացքում:
Եվ քանի որ ընդունված կարգ է, որ նոր ղեկավարությունը պետք է թարմացնի Սպիտակ Տան պաշտոնական կայքը՝ նախատեսվող գործողությունների ծրագրով, արժե նշել, որ Թրամփի ղեկավարությունը չի ընտրել Սպիտակ Տան պաշտոնական կայքի թարմացման մեջ ներառել ինչ-որ բան ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ:
Այս նյութը դիտել են - 2203 անգամ