Լրանում է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը
2016-01-16 09:08:00

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, փետրվարի 16-ին լրանում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Եվ չնայած նրան, որ ընդամենը հաշված օրեր են մնացել Հակոբյանի՝ աշխատանքից հեռանալուն, այնուամենայնիվ, այս պահին դեռեւս անուններ չեն շրջանառվում: Դեռեւս հստակ չէ, թե ում է պատրաստվում հանձնել ԱԱԾ պետի պաշտոնը Սերժ Սարգսյանը:

Իսկ թե աշխատանքային ինչ ճակատագիր է սպասվում կյանքի մեծ մասը ԱԱԾ-ում անցկացրած Գորիկ Հակոբյանին՝ խոստացել էինք ներկայացնել ընթերցողներին:
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԱԾ նոր պետի նշանակումից հետո Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ-ում նոր հաստիք կստեղծվի՝ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում պայմանական անվանումով: Հենց այս պաշտոնին էլ կնշանակվի Գորիկ Հակոբյանը, որովհետեւ նրան այս համակարգից դուրս որեւէ մեկը չի էլ պատկերացնում»:

Այս նյութը դիտել են - 1433 անգամ