«Սեբաստիա» ծննդատանը սկսել են քրքրել անկետաները, հանել տարբեր տարիներին այնտեղ ծննդաբերած կանանց հեռախոսահամարները: Զանգող բուժքույրը նախ հետաքրքրվում է՝ «ինչպե՞ս է պուճուրիկը», «չե՞ք ցանկանում նորից մեզ մոտ գալ», ապա անցնում բուն թեմային.
«Ես ձեզ շատ խնդրում եմ, որ Սամվել Սարգսի Սարգսյանին անպայման ընտրեք»:
Զանգահարողը հիշեցնում է, որ բացի «Սեբաստիա» ծննդատան տնօրենը լինելուց, Սամվել Սարգսյանը նաև թիվ 19 պոլիկիլինիկայի տնօրենն է:
Հիշեցնենք, որ Սամվել Սարգսյանը ՀՅԴ թեկնածուն է, նա ռեյտինգային ցուցակով առաջադրված է թիվ երեք ընտրատարածքում, որն ընդգրկում է Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:
Այստեղ ՀՅԴ-ն առաջադրել է նաև Արթուր Եղիազարյանի ու Մհեր Սահակյանի թեկնածությունը:
Նույն ընտրատրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է Սամվել Ալեքսանյանի, Կորյուն Նահապետյանի, Արայիկ Հովհաննիսյանի թեկնածությունները:Նշենք, որ մի քանի օր առաջ էլ ահազանգ ունեինք մանկապարտեզում ծնողի հետ «ուղիղ քարոզի» մասով՝ արդեն ՀՀԿ անդամի օգտին։
Մի կողմ դնելով երևույթի «կուսակցականությունը», շեշտենք, որ փաստորեն մանկապարտեզ-հիվանդանոցներում աշխատողները զբաղված են ոչ իրենց ուղղակի պարտականություններով։
Մանրամասները՝ ձայնագրությամբ:
Զանգ Դաշնակցության թեկնածուին ընտրելու համար (ձայնագրություն)
Այս նյութը դիտել են - 2903 անգամ