Տեսնելով մրցակից թեկնածուի շտաբը՝ Մուրադյանի կողմնակիցները հարձակվել ու ծեծել են Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներին:
Ըստ ամենայնի, այս պատմությունը դեռ շատ է «ջուր քաշելու». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանը նախօրեի գիշերը Մասիսում հրապարակավ հայտարարել է, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, եւ ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին: Ու չի բացառվում, որ այստեղ բանը հասնի արյունահեղության: Հետաքրքիր է՝ նա իր սպառնալիքները կիրագործի՞, թե կնահանջի՝ ենթարկվելով «թեման կուլ տալու» պահանջներին։
Նշենք նաեւ, որ ՀՀԿ-ականների միջեւ լարված վիճակ է Հայաստանի մյուս ընտրատարածքներում եւս, թեեւ գործը դեռ բռունցքներին չի հասել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել իր կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ: Իսկ նպատակը ընտրատարածքներն իրար մեջ բաժանելն ու կրկին սահմաններ գծելն է լինելու, որպեսզի նման բախումներ չլինեն, բանը չհասնի կրակոցներին։
Ս. Սարգսյանը ծրագրել է նաեւ հանդիպել Մուրադյանի ու Գրիգորյանի հետ` փորձելով կանխել նաեւ նրանց մեջ հետագա պատերազմը:
Տեսնենք՝ ինչով կավարտվի «գլադիատորական» մարտերի հերթական փուլը»։