ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները պատրաստվում են հանրահավաքներ անել ամերիկյան մի քանի նահանգներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Trumpville Report կայքը:
«Մարտի 4-ին երթեր են կայանալու Վաշինգթոնում եւ Հյուսիսային Կարոլինայի Ռոլի քաղաքում, նաեւ Մինեսոտայում, Ֆլորիդայում, Միսսուրիում, Թեքսասում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը կոչ էր արել խոշոր հանրահավաք անել, որին ավելի շատ մարդ կմասնակցեր, քան ցանկացած այլ միջոցառման:
Այս նյութը դիտել են - 2305 անգամ