ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆոյսբուքյան էջում գրում է․ «Քիչ առաջ Էդմոն Մարուքյանի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ծանոթաղանք «Հաց բերող» Արթուր Սարգսյանի պահման պայմաններին։
Նա 17 օր շարունակում է հացադուլը և կարծես դադարեցնելու մտադրություն չունի։ Մարուքյանը և ես պատրաստվում ենք հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ Արթուրին կալանքից ազատեն»։
Նշենք, որ Արթուր Սարգսյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, նրա փաստաբանը բարձրաձայնում է, որ հացադուլի մեջ գտնվող Սարգսյանը արյուն է թքում։
Ազատության հրապարակում, այսօր 18։00-ին կիրականացվի բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն «Հաց բերողի»։
Ցուցարարները կպահանջեն ազատ արձակել «խղճի բանտարկյալին»։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, սեփական մեքենայով ճեղքել էր ոտիկանական պատնեշն ու հաց հասցրել ներսում գտնվող խմբավորման անդամներին։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այս նյութը դիտել են - 1595 անգամ