Օտարերկրյա պարբերականները հայտնում են այն մասին, որ աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ տոնել են «Մետրոյում առանց տաբատի» օրը։ Արևմուտքի համար սա իսկապես պիտի որ մեծ իրադարձություն լինի: Մարդիկ այդ օրը մետրո են մտնում սովորական ձմեռային հագուստով, սակայն առանց տաբատի կամ կիսաշրջազգեստի: Ինչ վերաբերում է նման տեսքի ու պահվածքի իմաստին, դրան պատակներին, ապա ոչ ոք, նույնիսկ ամենախելացի հրապարակագիրը չի կարողացել գոնե մի խեքին մոտ բացատրություն գտնել: Սակայն մեղքը ոչ թե մեկնիչներինն է, այլ տոնինը: Բանն այն է, որ «առանց տաբատի» տոնն իսկապես իր հիմքում ոչ մի բան չունի: Հիմքում դատարկություն է:
Հիմա կհարցնեք՝ որտե՞ղ է ծնունդ առել այդ անհեթեթությունը: Սա ամենահեշտ հարցն է: Էլ ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Միացյալ Նահանգներում: Տոնն առաջին անգամ նշվել է 2002 թվականին, Նյու Յորքում, ընդամենը յոթ հոգու մասնակցությամբ։ Հետո նրանց միացան ուրիշները՝ տասնյակ այլ քաղաքներում։ Ամերիկացիների համար ձմռանը տկլոր զբոսնելն ու հանրային վայրերում հայտնվելը նույնացվում է ազատության հետ:
Դա նրանց իրավունքն է: Կարելի է լինել առանց տաբատի, կարելի է նույնիսկ միզել մետրոյում, հետո կգնան որևէ դպրոց,կկրակեն աշակերտների վրա, դա էլ առանձին տոն կդառնա: Ի վերջո բանը կհասնի համազգային տոն ստեղծելու գաղափարին: Ու եթե որևէ մեկն առաջարկի դա անվանել «Անասունների տոն», կասկածից վեր է, որ էլի նվազագույնը յոթ հոգի համակիր կգտնվի: Մնացածն արդեն ժամանակի խնդիր է: