«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։
Նրա մասնակցությունն ԱԺ ընտրություններին ուշագրավ է ոչ միայն նրանով, որ նա ժամանակին Էրեբունու ԲՀԿ կառույցի ղեկավարն էր և նախկին ընտրություններին եռանդով աշխատել է ԲՀԿ-ի համար, այլև այն բանով, որ ՀՀԿ-ն նրանով որոշել է փոխարինել Թոխմախի Մհերին։
Սակայն Էրեբունիում այս փորձերի վրա ծիծաղում են՝ «Սնխչին ուր, Մհերն ուր»։ Եվ Հարություն Կարապողոսյանի առաջադրվելը բացատրում են ոչ թե Թոխմախի Մհերին «պատժելու» ցանկությամբ, այլ Վիգեն Սարգսյանի աջակցությամբ։