Թրամփը հանում է Իրաքի քաղաքացիների մուտքի արգելքը
2017-03-01 02:19:00

ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփն Իրաքին հանելու է այն երկրների ցանկից, որոնց քաղաքացիների  մուտքն ԱՄՆ ժամանակավոր արգելված են: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Associated Press-ին հայտնել են Սպիտակ տան աղբյուրները:

Նրանց տվյալներով, Պենտագոնն ու Պետքարտուղարությունը ճնշում են գործադրել նախագահի վարչակազմի վրա, ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ Իրաքն առանցքային դեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում և դրա հետ կապված խնդրել են Սպիտակ տանը վերանայել այդ երկրին վերաբերող դիրքորոշումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 1-ին Թրամփը ստորագրելու է նոր միգրացիոն հրամանագիր:

Այս նյութը դիտել են - 2618 անգամ