Այսօր, մարտի 1-ի դեպքերի 9-րդ տարվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ մարտի 1-ը ժողովրդի բողոքն էր՝ կառավարման համակարգի հետ կապված, ուղղված այդ ժամանակվա իշխանությանը:
«Սեյրան Օհանյանի մասին փաստահավաք խմբում հղում կա, որտեղ Միքայել Հարությունյանը ասում է, որ հրամայեցի գենշտաբի պետին, որպեսզի 4 մեքենա տրամադրի, այսինքն նա հրաման է կատարել այն էլ տեխնիկական, հիշեք նաև որ այդ ժամանակ Պնախարարը ուներ բոլոր լիազորությունները բանակի վրա, իսկ ահա 2010թ.-ին փոխվեց ՝ Պնախարարին թողնելով քաղաքական ֆունկցիաները, անմիջական կառավարումն տալով՝ գլխավոր շտաբի պետին», նշեց Արմեն Մարտիրոսյանը շեշետելով, որ Սեյրան Օհանյանը պատրաստակամություն է հայտնել ինչից տեղյակ է այդ օրերի վերաբերյալ , դատարանի առջև կանգնել և ցուցմունքեր տալ, եթե մեղավոր է պատասխանատվություն կրել. «ես վստահ եմ, որ ոչ Սեյրան Օհանյանը, ոչ էլ Վարդան Օսկանյանը իշխանության գալուց հետո կաշկանդված չեն լինի այդ հարցը բարձրացնելուց, քանի որ նրանցից ոչ մեկը հրաման տվողի դերում չի եղել»:
Անդրադառնալով այն հարցին թե ինչ էր մարտի 1-ը Հայաստանի համար, Արմեն ՄԱարտիրոսյանը նկատեց, որ նորանկախ Հայաստանի պատմության խայտառակ էջերից մեկն էր, «ես համարում եմ, որ մարտի 1-ը նախորդող պատճառների հետևանք է և ներկա վիճակի շարունակության հիմք, այսինքն հանգրվանային օղակ է իրենից ենթադրում, չբացահայտված էջ , և քանի դեռ այդպիսի դեպքեր ինչպիսի ենք մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը չեն բացահայտվել մենք քաղաքական պրոցեսնների առողջացում չենք ունենալու, քանի դեռ մենք չենք տվել ոչ միայն իրավական այլ նաև քաղաքական գնահատական այդ ամենին, կգործի այս սկզբունքը՝«կսպանեն ուրիշի երեխային, որ իմ երեխան լավ ապրի»: Սա անմիջական ազդեցություն կունենա մեր հոգեբանության և կառավարման որակի վրա»:
Այս նյութը դիտել են - 1693 անգամ