Ես կյանքում չէի ցանկանա, որ մարտի 1 լիներ: Դուք բոլորդ գիտեք այդ օրն իմ դերակատարությունը:
ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Հարցին՝ այն մարդիկ, ովքեր 2008 թվականին իշխանության էին և այժմ հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից՝ օրինակ Վարդան Օսկանյանը և Սեյրան Օհանյանը, հայտարարում են, թե իրենք միայն հրաման են կատարել և խոստանում իշխանության գալով բացահայտել մարտի 1-ը, Հակոբյանը նշեց. «Հրաման կատարելն իրենց համար փրկություն չէ: Մեզ էլ են ժամանակին շատ հրաման տվել, մենք չենք կատարել: Ինչ հրաման էր կատարել, թող չկատարեին:
Թող Օհանյան Սեյրանը հրաժարվեր, որ մնար պաշտպանության նախարար ինքը չէր բացահայտելու, ոչ էլ ասելու»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
armlur.am