Ինչպես են զոհված զինվորների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու Politik
2017-03-02 03:44:00


Այսօր, Պնախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ՝ 1000 դրամների հիմնադրամի անդրանիկ նիստը:Վիգեն Սարգսյանը ներկայացնելով հոգեբարձուների խորհրդի անդամներին, նշեց, որ նրանցից 3-ը ընտրվել է հասարակական կազմակերպությունների կողմից, ում ներկայացուցիչները անդամակցում են խորհրդին. դրանք են՝ Մարգարիտա Խաչատրյանը, «Երկրապահ կամավոր» միության ներկայացուցիչ՝ Մեսրոպ Մանուկյանը, «Արար» հիմնադրամի ներկայացուցիչ՝ Արամ Մեհրաբյան. 3 անձ՝ կենտրոնական բանկի կողմից, կառավարության կողմից հենց Պնախարարը և Ֆինանսների նախարարի տեղակալը, և ընդդիմության համար մեկ տեղ, որը դեռևս թափուր է և կլրացվի ընտրություններից հետո:

Նախարարը խոսելով վճարման կարգի մասին նշեց, որ ցանկացած մեկը, ով ցանկություն ունի բացի պարտադիր վճարից հավելյալ գումար փոխանցել ֆոնդին՝ ընդհամենը ՊՆ կայքէջով կարող է ամրագրել ամսեկան վճար կամ ցանկացած պահի կատարել այլ վճարում կայքի միջոցով, իսկ շուտով  նաև հնարավոր կլինի «սմս»  հաղորդագրության միջոցով ևս՝ գումար փոխանցել:

Բանախոսներից՝ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը խոսելով գումարների տրամադրման կարգի մասին ասաց հետևյալը.«Ընտրեցինք բանկեր, ովքեր կբաշխեն հատուցումը, երբ իրավասու մարմնից կստանանք հայտը, և ակտիվների կառավարման պարտավորությունների հանձնաժողովը կորոշի, որ պետք է հատուցվի՝ 3օրյա ժամկետում կտեղեկացվի համապատասխան բանկին, որ շահառուների համար բացվեն համապատասխան հաշիվները և այդ գումարը կրկին 3 օրյա ժամկետում կփոխանցվի այդ մարդկանց հաշվին, յուրաքանչյուր շահառուի համար կբացվի առանձին հաշիվ՝ անվճար հիմունքներով, լավագույն պայմաններն առաջարկած ՝ 3 բանկ է գործելու՝ 2-ը ՀՀ-ի համար, 1՝ Արցախի. այն գումարը որը կնստի շահառուի հաշվին, և եթե չօգտագործվի ապա բանկերը այսօրվա տոկոսադրույքով  6%  կվճարեն, սա չլսված մեծ տոկոսադրույք է ի օգուտ շահառուի»:

politik.am

Այս նյութը դիտել են - 1729 անգամ