Որո՞նք են պետբյուջեի ծախսերի առաջին երեք ուղղությունները
2015-ի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1 տրլն 36 մլրդ 109 մլն դրամ, ինչը 14 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծախսերի համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայւթյան հրապարակումներից:
Ամենամեծ ծախսերը կատարվել են սոցիալական պաշտպանության ոլորտում` 316 մլրդ 362 մլն դրամ կամ բյուջեի ամբողջ ծախսերի 30,5 տոկոսը: Սոցիալական ծախսերն ավելացել են 14,3 տոկոսով:
Երկրորդ տեղում ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են` 209 մլրդ 373 մլն դրամ կամ ամբողջ ծախսերի 20,2 տոկոսը: Աճն այստեղ կազմել է 17,9 տոկոս:
Երրորդ տեղում պաշպանության ծախսերն են` 162 մլրդ 220 մլն դրամ կամ ամբողջ բյուջեի ծախսերի 15,7 տոկոսը: Բյուջեից հատկացվող գումարի աճն այստեղ կազմել է 7,7 տոկոս:
Այս նյութը դիտել են - 1776 անգամ