Ս.թ. հունվարի 14-ին ԱՄՆ նախագահի հատուկ հարցերով խորհրդական և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գործելով պատասխանատու տնօրեն դ-ր Չարլզ Կուպչանը գտնվում էր Հայաստանում և հանդիպումներ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Քննարկումներ տեղի ունեցան այն ուղիների վերաբերյալ, որոնցով Հայաստանն ու Միացյալ Նահանգերը կարող են շարունակել հետագա գործակցությունը հասնելու ընդհանուր նպատակին, այն է` կայուն, բարեկեցիկ և անվտանգ Հայաստան, որը խաղաղ գոյակցում է հարևանների հետ:
Այս նյութը դիտել են - 1286 անգամ