Եթե Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզում ՀՀԿ-ի փոխարեն աշխատի «Ծառուկյան դաշինքի՝ համար, ի՞նչ են անելու իշխանությունները «ՀԺ»
2017-03-02 21:59:00

«Մեր տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել Է նաև Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան։

Ինչպես տեղեկացրել Էինք, Գուլոյանը համակարգում է ՀՀԿ-ի Կոտայքի մարզի շտաբը։

ՀՀԿ-ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, և այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու քննարկել ՀՀԿ-ի նախընտրական գործունեությանը վերաբերող հարցերը։

Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ հերքել էր մեր այն հրապարակումը, որ ինքն է համակարգելու ՀՀԿ-ի շտաբը։

«Ժամանակն այնքան արագ է փոխվում»,– երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը՝ հաստատելով որ Կարապետ Գուլոյանն է իրենց շտաբի պետը և այդ օրն էլ ներկա է եղել այդ հանդիպմանը։

Իսկ եթե Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզում ՀՀԿ-ի փոխարեն աշխատի «Ծառուկյան դաշինքի՝ համար, ի՞նչ են անելու իշխանությունները։

«Եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեն, մենք կքննարկենք»– պատասխանեց Ռուբեն Թադևոսյանը»,–գրում է թերթը։

«Հայկական ժամանակ» 

Այս նյութը դիտել են - 5206 անգամ