Հունվարի 13-ին Սվազիլենդի թագավոր Մսվատի 3-րդը հայկական Սուրբ Հարության մատուռը և վանքապատկան հողերը պաշտոնապես փոխանցել է Էջմիածնի կաթողիկոսարանին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է իր աղբյուրներից:
Մեկ տարի առաջ հայկական համայնքի ներկայացուցիչները Սվազիլենդի թագավոր Մսվատի 3-րդին են փոխանցել խնդրագիր՝ Սուրբ Հարության եկեղեցին Էջմիածնի կաթողիկոսարանին փոխանցելու մասին:
Մեկ տարի անց, Սվազիլենդի հայկական մատուռը իրապես դարձավ հայկական և այսուհետ օրենքով պատկանում է կաթողիկոսարանին:
Հեռավոր աֆրիկյան թագավորությունում հայկական մատուռը հայտնվել է բացառապես վերջերս՝ 1989 թվականին, շնորհիվ Գրիգորի Դերբելյանի:
Սվազիլենդի քաղաքացի Գրիգոր Դերբելյանը ծնվել է 1914 թվականին, Այնթափում: Հայոց ցեղասպանության ժամանակ Գրիգորի մայրը, 20 օրական տղան ձեռքին, ոտքով հասնում է ամուսնու մոտ՝ Կահիրե, իսկ մի քանի ամիս անց մահանում: Ավարտելով Կահիրեի հայկական համալսարանը՝ Գրիգորը 12 տարի աշխատում է Խարտումում (Սուդան), որտեղ այդ ժամանակ բավականին մեծ հայկական համայնք էր գործում: Այնուհետև սկսում է աշխատել Յոհանեսբուրգում (ՀԱՀ)՝ Olivett-ի ընկերությունում:
Հասուն տարիքում Գրիգոր Դերբելյանը որոշում է հաստատվել Սվազիլենդում, որտեղ, իր իսկ խոսքերով, իր համար մի հիանալի վայր է բացահայատում՝ Պայն-Վելլին (Սոճու հովիտ), որը գտնվում է Սվազլենդի մայրաքաղաք Մբաբանից ոչ հեռու: Տեսնելով այդ վայրը, Գրիգորը որոշում է, որ հենց այստեղ է ցանկանում անցկացկացնել իր կյանքի մնացած տարիներն ու այդ վայրում էլ մահանալ:
Սոճու հովտի կենտրոնում, որի բնապատկերը նրան հիշեցնում էր Հայաստանը, Գրիգորը գնում է 11 ակր հողատարածք ու կառուցում հայկական փոքրիկ մատուռ, տնկում է 1770 սոճի և եղևնի: Մատուռի կողքով փոքրիկ գետ է հոսում, որը Գրիգորը անվանում է Արաքս, անգամ վահանակ է տեղադրում այդ անվամբ: Եկեղեցու շինարաությունը տևում է չորս տարի՝ 1985-ից մինչև 1989 թվականը:
Մոտ 60 հոգի նվիրատվություն են կատարել մատուռի կառուցման համար, այդ թվում Olivetti-ի ընկերությունը, որտեղ երկար տարիներ աշխատել է Գրիգորը:
Մատուռը փոքրիկ է, ունի երկու գմբեթ:
Կառուցման համար օգտագործվել է տեղական շինանյութ: Հետաքրքիր է, որ մատուռի հետնամասը մեծ քարի վրա է հենված, որը որպես խորան է ծառայում, ինչպես Հայաստանի Սուրբ Գեղարդ եկեղեցին է:
Այսօր աֆրիկյան փոքրիկ Թագավորությունում փոքրիկ հայկական համայնք է գործում՝ ընդամենը 8 մարդ: Մատուռի և վանքապատկան հողերը սվազիլենդցի հայերին խնամել օգնում են հարևան ՀԱՀ-ի հայերը:
Այս նյութը դիտել են - 2068 անգամ