Սեյրան Օհանյանը պատասխանել է վարչապետի «նամյոկին». եթե փորձեն քառօրյայի վառելիքի հարցն իր գլխին կապել, անուններ կտա. «Ժամանակ»
2017-03-02 23:59:00

«Ժամանակ» թերթը գրում է.

«Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ԱԺ-ում արած հայտարարությունը կապված Ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի հետ եղած խնդիրներին, հստակ ուղերձ է պարունակել ուղղված ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

Վարչապետը հայտարարել էր, որ բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում:

Մեզ հասած տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանն արդեն համապատասխան շրջանակներում արձագանքել է վարչապետի «նամյոկին»։

Նա հայտարարել է, որ կերոսին բանակի վառելիքին խառնում է Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։ Ինքը կապ չունի դրա հետ։ Եվ եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Այս նյութը դիտել են - 2014 անգամ