Սամվել Կարապետյանը Հովիկ Աբրահամյանի որդու համար Մոսկվայում շքեղ բնակարան է գնել «Իրատես»
2017-03-03 00:38:00

«Իրատես»-ը  գրել է.

«Ասում են, թե վարչապետի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից առաջ ոչ անհայտ «ֆորբսահայ» գործարար Սամվել Կարապետյանը, որպես մխիթարանք (որպեսզի Աբրահամյանը շատ չնեղանա այդ հրաժարականից և «կուտակումներ» չունենան նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ), սանիկ Արգամ Աբրահամյանի համար բավականին շքեղ առանձնատուն է գնել Մոսկվայի կենտրոնում, որոշ գնահատումներով՝ մեկ միլիոն դոլար արժողությամբ:

Իսկ հիմա ահա Արգամը փորձում է առաջադրվել «Ծառուկյան» դաշինքով, համարյա ընդդեմ վարչապետ Կարեն Կարապետյանի»:

Այս նյութը դիտել են - 2057 անգամ