Ալիևի` Ֆրանսիա կատարելիք այցի օրը հայ համայնքը բողոքի ցույց կկազմակերպի Armenpress
2017-03-03 00:50:00

«Ալիևը հանդիպելու է Ֆրանսիայի նախագահի հետ: Մենք ցույց ենք անցկացնելու, որ դատապարտենք նրա այցելությունը Ֆրանսիա, դատապարտենք Ալիևի ռեժիմը, Ադրբեջանին զինելու գործընթացը, իհարկե, նաև զորավիգ կանգնենք Արցախին, արցախցիների ինքնորոշման հարցին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նրա խոսքով, ամեն ինչ արվում է տեղի լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրելու համար` իրականացնելով համապատասխան քարոզչություն:

«Պետք է այնպես անենք, որ մամուլը անդրադառնա մեր նախաձեռնությանը: Ցույցն արվելու է այն վայրում, որտեղ միշտ մեծ թվով մարդիկ են լինում, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Ակնկալվում է մեծ թվով անձանց մասնակցություն»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին երկօրյա այցով կլինի Ֆրանսիայում:

armenpress.am

Այս նյութը դիտել են - 2618 անգամ