ՀՀԿ-ն 1500-ից ավելի նախընտրական շտաբ է բացելու. Շարմազանով News.am
2017-03-03 14:37:00
Հայաստանի հանրապետական կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բացելու է 1500-ից ավելի նախընտրական շտաբեր: Այդ մասին այսօր՝ մարտի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է Բրյուսել կատարած իր այցի արդյունքները, ինչպես նաեւ Գործադիր մարմին քննարկել է նախընտրական քարոզչության հետ կապված կազմակերպչական հարցեր: «Այցը Բրյուսել գնահատում ենք դրական, արդյունավետ»,- նշել է Շարմազանովը:
Խոսելով քարոզչության մասին՝ Շարմազանովը նշել է, թե բացելու են 1500-ից ավելի նախընտրական շտաբեր: «Արդեն բացել ենք մեր նախընտրական հաշիվը, ամեն ինչ կլինի օրենքով սահմանված կարգով:
 Քարոզարշավը մեկնարկելու է «Դինամո» մարզադահլիճից՝ կուսակցական միջոցառումով, որին լրատվամիջոցներին չեն թողնելու:
Դիտարկմանը, թե պաշտոնական քարոզարշավը դեռ չսկսած ՀՀԿ-ն պաստառներով է լցրել Երեւանն ու մարզերը: «Քարոզչությունը սկսում է մարտի 5-ին, եւ որեւէ սահմանափակում չկա որեւէ մեկի համար, որ մինչ այդ ունենա պաստառներ: Սա օրենքի խախտում չէ: Ցանկացած կուսակցություն կամ գործիչ կարող է հազարավոր պաստառներ ունենալ, եւ որեւէ խնդիր չկա»,- ասել է Շարմազանովը:
Այս նյութը դիտել են - 2652 անգամ