Դատապարտյալներն ասել են՝ ՀՀԿ-ին ձայն չեն տալու. պետն էլ դիմել է «զոն նայողների» օգնությանը. «Ժողովուրդ»
2017-03-04 00:06:00

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ուշագրավ զարգացումներ են սկսվել:

«Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները ՔԿՀ ղեկավարությանը ներքին կարգով հասկացրել են, որ անկախ ցուցումներից՝ իրենք ՀՀԿ-ին, միևնույն է, ձայն չեն տալու: Այս լուրը շատ է հուզել «Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանին: Եվ նա ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ՔԿՀ-ից ձայներ ստանալու համար դիմել է «զոն նայողների» օգնությանը:

Մեր տեղեկություններով՝ Տիգրան Նավասարդյանն այս հարցում շահագրգռված է երկու պատճառով. նախ՝ ՔԿՀ-ները գործում են ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ, իսկ նախարարը, ինչպես հայտնի է՝ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում է: Եվ ըստ այդ, Նավասարդյանի հետագա պաշտոնավարման հարցը կապված է հենց ՀՀԿ ստացած ձայներից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
 
 
Այս նյութը դիտել են - 5366 անգամ