Հոգևոր Հայաստանը պահանջում է ազատ արձակել Արթուր Սարգսյանին Lragir2017-03-04 03:01:00

Հոգևոր Հայաստան շարժման հայտարարությունը
Անհավատալի, կույր համառությամբ իշխանությունները շարունակում են «հաց բերող» Արթուր Սարգսյանի դեմ անբարո վարքագիծը, չգիտակցելով, կամ միտումնավոր արշավանք ծավալելով մեր ժողովրդի ինքնության դեմ:
Սա խիստ վտանգավոր վարքագիծ է, ինչի ողջ պատասխանատվությունն ու անկանխատեսելի հետևանքները կրում են օրվա իշխանությունները:
Միարժամանակ ողջունում ենք Ազատության հրապարակում նստացույց անող հայրենանվեր երիտասարդության ազնիվ պոռթկումը, նրանց հանդեպ ուղղված ճնշումները ընկալելով նույն ազգադավ գործընթացի համատեքստում:
Հոգևոր Հայաստանը միանում է երիտասարդների, ինչպես և վստահաբար ողջ հայության Արթուր Սարգսյանին ազատ արձակելու արդար հրամայականին, ինչին չարձագանքելն ու վայրկյան առաջ լուծում չտալը աններելի ոճիր է ոչ միայն անհատի կյանքի, այլև մեր ազգային ոգու, հայ ժողովրդի արժեհամակարգի հանդեպ:
Այս նյութը դիտել են - 2611 անգամ