Ադրբեջանի Գուբա քաղաքում ներքին զորքերը կիրառել են արցունքաբեր գազ և ջրցաններ՝ գնաճի և գործազրկության դեմ զանգվածային բողոքի ակցիան ցրելու համար: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Քաղաքի բնակիչները հավաքվել էին կենտրոնում: Ցուցարարները փորձել են փակել Գուբա-Բաքու ավտոճանապարհը:
Ներքին զորքերն ու ոստիկանությունը սկսել են հավաքվածներին ցրել արցունքաբեր գազով և պոմպերից ջրով: