Արթուր Աբրահամը սխալ հասցեով է գնացել Hayastan24
2017-03-07 11:28:00

 

Հանրահայտ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը` մեկնաբանելով իր մասնակցությունը ՀՀԿ-ի քարոզչական հոլովակներում, ասել է. «Ես ազգի տղա եմ, ինչ անում եմ, մեր ազգի համար եմ անում: Ես ծառայում եմ Հայաստանին և հայ ժողովրդին»:

Բա դրա համար էլ ամբողջ ժողովուրդը զայրացած է:

Եթե Արթուր Աբրահամյանը ժողովրդին է ծառայում, ապա ի՞նչ գործ ունի ՀՀԿ-ի կլիպում: ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի Հայաստանի, հայ ժողովրդի հետ:

ՀՀԿ-ի կլիպներում մասնակցությունը որևէ կերպ չի կարող համարվել ծառայություն ազգին ու հայ ժողովրդին:

Այլ բան կլիներ, եթե ոչ միայն Արթուր Աբրահամը, այլ նաև մեր մյուս աստղերը` կլիպներում նկարահանվելուց զատ, մի քիչ էլ նույն Հայաստանի ու հայ ժողովրդի իրական տրամադրվածությունների մասին իմանային: Այդ դեպքում նրանք հաստատ չէին նկարահանվի ՀՀԿ-ի կլիպներում: Որովհետև պետությունը կրախի հասցրած ու ժողովրդին արտագաղթից բացի այլ բան չառաջարկած ցանկացած ուժ պետության ու ժողովրդի թշնամին է:

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Այս նյութը դիտել են - 1928 անգամ