Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը չի երաշխավորում մարդկանց անձնական տվյալների ապահովումը Հայաստանում
2017-03-07 11:43:00

Ճիշտ է` ոմանք Հայաստանում ժողովրդավարական արժեքների սասանելիության իրողությունը շարունակաբար պայմանավորում են իբր գոյությություն ունեցող օբյեկտիվ գործոններով , փաստ է ,  սակայն ,  որ այն , ինչ կատարվում է հատկապես խոսքի ազատության ոլորտում հիմա ,  որևիցե օբյեկտիվ գործոնով բացատրել չես կարող :
Որքան էլ ցավալի լինի գիտակցելը , սակայն այժմ ազատ խոսքի դեմ Հայաստանի համապատասխան մարմինները սկսել են ծավալել մի դեմարշ , որը  ո՛չ  չափ է ճանաչում,  ո՛չ  էլ  սահման :
Ցանկացած մեկն , ով փորձում է պահպանել ազատ մամուլի կանոններն ու դրսևորում է համապատասխան ինքնուրույնություն , բախվում է այնպիսի պատնեշի , որը հաղթահարելն ուղղակի անհնար է:
Նախընտրական այս շրջանում, երբ ինֆոմացիան քաղաքական իշխանությունների համար մաքուր ոսկու արժեք է ձեռք բերում, ՀՀ Ոստիկանությունն անցել է ինֆորմացիոն տեռորի :
Արդեն տևական ժամանակ է , ինչ՝ USArmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանիս դեմ Ոստիկանությունը լավ պլանավորված ու մանրակրկտորեն ծրագրված հակաքարոզչություն է իրականացնում : Մասնավորապես ` հիմա էլ սոցիալական ցանցերում ոստիկանության անմիջական թողտվությամբ ու աջակցությամբ համապատասխաններն ի տես բոլորի զետեղել են անձնագրիս , սոցիալական քարտիս , բնակությանս վայրի մասին տվյալներ , որոնք ոչ միայն հակաօրինական են , այլև էապես վտանգում են անձիս անվտանգությունը :
Այս ամենի հետ կապված ցանկանում եմ սույն խնդրով հարց բարձրացնել Հայաստանի ԱԳՆ - ի առաջ` ինչպե՞ս են իմ անձնական տվյալները հայտնվել սոցիալական ցանցում, մի պարագայում , երբ դրանց մասին գիտեր միայն Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսությունը, որտեղ 2009 թվականին դիմել էի ՀՀ անձնագիր ստանալու խնդրով:
Արդյոք սա չի՞ նշանակում , որ հյուպատոսարանից տեղի է ունեցել տեղեկատվական համապատասխան արտահոսք ու դիցուք Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր Հյուպատոսությունը ապօրինաբար տվյալներ է տրամադրել ՀՀ ոստիկանության Անձնագրային ու Վիզաների վարչությանն , իսկ Բիչախչյանն էլ ` համապատասխան վարչության ղեկավարը , չարաշահելով իր պաշտոնեական դիրքը , օժանդակել է իմ դեմ սանձազերծված տեղեկատվական տեռոր իրականացնողներին ` իմ մասին տվյալները ներքին կարգով տրամադրելով չարամիտներին՝ ՀՀ ոստիկանության բարձր պաշտոնյաներին, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը՝ զետեղել են այդ ինֆորմացիան սոցիալական ցանցում:
Մի՞թե ՀՀ ԱԳՆ-ի համապատասխան պաշտոնյաներին պարզ չէ, որ իմ դեմ սանձազերծված այս ողջ պատմությունն , այս չլսված ինֆորմացիոն տեռորն ու սպառնալիքներն ` ուղղված իմ ` Գայանե Մանուկյանիս դեմ , հատկապես Սփյուռքի շրջանում հարցականի տակ է դնում համապատասխան օղակների , այդ թվում և հյուպատոսարանի հեղինակությունն ու փաստում , որ իրականում այդ մարմինները վստահելի գործընկերներ չեն կարող լինել սփյուռքահայերի համար , ու վերջիններս նույնպես , նրանցից ցանկացածը կարող է արժանանալ իմ ճակատագրին ` կամա - ակամա հայտնվելով թիրախում:
Ինֆորմացիայի արտահոսքը սպառնում է իսկական պատուհաս դառնալ անմեղ մարդկանց գլխին, քանի որ մարդկանց մասին անձնական գաղտնի տեղեկատվությունը չարամիտները կարող են կամայականորեն օգտագործել սեփական չարանենգ նպատակներին հասնելու համար`արդյունքում վնաս հասցնելով անմեղ մարդկանց ու ենթարկելով նրանց աներևակայելի ռիսկի :
Ամենաուշագրավն այն է , սակայն , որ չնայած սույն խնդիրը ` կապված իմ անձնական տվյալների ` սոցիալական ցանցում հայտնվելու իրողության հետ , բազմիցս բարձրաձայնվել է , սակայն տվյալներս այդպես էլ չեն հեռացվում ու շարունակում են հասանելի մնալ բոլորին ` անխտիր :
Սա , թերևս , ևս մեկ ավելորդ անգամ փաստում է այս ամենում ոստիկանության աներկբա ներգրավվածության իրողությունն ու ապացուցում դրա առանձին աշխատակիցների ` նույն ՀՀ ոստիկապանետի խորհրդական Նարեկ Մալյանի , ՀՀ ոստիկանության մամլո և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Ահարոնյանի և այլոց ներգրավվածության փաստն իմ դեմ ապօրինաբար կազմակերպված տեղեկատվական դեմարշում :

Հարցմանս՝ Լոս Անջելեսի Գլխավոր հյուպատոսության աշխատակից՝ հյուպատոս Արտակ Ավետիսյանին, թե ինչպես է հայտնվել ՀՀ անձնագիրս մի խումբ հանցագործների ձեռքում, երբ անձամբ հյուպատոսությանն եմ վճարել ու դիմել անձանգիր ստանալու համար: Պատասխանը վերջինիս կողմից եղել է այն, որ ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալները հասանելի է ոչ միայն Արտաքին Գործերի նախարարությանն, այլև՝ ՀՀ ոստիկանությանը, ԴԱՀԿ-ին, Թաղապետարաններին և անգամ համատիրության նախագահներին:

Դիվանգետի պատասխանը զավեշտալի է չէ՞... 

Ի՞նչ գործ ունի իմ և յուրաքանչյուր սփյուռքահայի անձնագրի տվյալները ասենք ԴԱՀԿ-ի, թաղապետարանի կամ էլ 8-րդ դասարանի կրթություն ունեցող մի ինչ-որ համատիրության թաղային խուլիգանի մոտ, մասնավորապես իմ պարագայում, երբ իմ անունով ՀՀ-ում ոչ մի սեփականություն չունեմ: 

Հարգելի պարոն Նալբանդյան, կարող եք չկասկածել, եթե այս ամենի դեմ համապատասխան միջոցներ ձեռք չառնվեն, եթե չվերանայվի Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության աշխատելաոճն ու չերաշխավորվի մարդկանց անձնական տվյալների ապահովությունը, Հայաստան-Սփյուռք կապերը հետզհետե փակուղի կմտնեն, ու Սփյուռքն այդպես էլ օտարացած կմնա Հայաստանից ու հատկապես դրա քաղաքական ղեկավարությունից, ինչը, բնականաբար, մանավանդ փորձություններով լի այս ժամանակաշրջանում բացարձակապես ձեռնտու չի կարող լինել Հայաստանին: 

Հուսով եմ` Հայաստանի ԱԳՆ-ն համապատասխան հետևություններ կանի տեղի ունեցածը, կպարզի՝ թե ինչպես է հայտնվել անձնագրիս գաղտնի տվյալները ՀՀ ոստիկանապետի խորհրդականի և նրա հանցակից խմբի ձեռքում, ինչ իրավունքով են նրանք այդ ամենը տարածել համացանցում, որը դատապարտելի է ՀՀ Քր. Օրենսգրքով: 

Համոզված եմ, որ ԱԳՆ-ն կփորձի այսուհետ նոր սկզբունքներով կառուցել սեփական աշխատանքային մարտավարությունը թե՛ Հայաստանի քաղաքացիների հետ, թե՛ Սփյուռքի մեր հայրենակիցների: 

Դա է պահանջում Հայաստանի Հանրապետության պետական շահը:

Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 34106 անգամ