Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» և «Մեծ Հայրենական պատերազմի վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունների անդամների աջակցությամբ բարերար Հրաչյա Պողոսյանն իրագործում է իմ բարեգործական առաքելությունը: 45 տարեկան Հրաչյա Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 50 և ավելի մշակույթի, հոգևոր և պատմական նշանակության կառույցներ և հուշակոթողներ, որոնցից 14-ը նվիրված են հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին, 5-ը` եղեռնի զոհերի հիշատակին: Հուշակոթողներից վեցն էլ տեղադրված են 6 տարբեր երկրներում` Բելառուսիա, Մոնղոլիա, Վրաստան, Ռուսաստան, Սլովակիա, Հայաստան: Այժմ էլ Հրաչյա Պողոսյանն առաջարկելու է մեկ ու կես միլիոն սրբադասված հայերի հիշատակին նվիրված 6 մետր բարձրությամբ հուշակոթող կանգնեցնել Ծիծեռնակաբերդի բարձունքում: