Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի կանայք
Գարնանային գեղեցիկ տոնի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, իմ շնորհավորանքի ու երախտիքի խոսքն եմ ուզում հղել կանանց և առաջին հերթին` առողջապահության տարբեր ոլորտներում աշխատող բժշկուհիներին, բուժքույրերին ու մայրապետերին։ Ամենօրյա ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ շատերին կյանք եք պարգևում, թեթևացնում հիվանդի ցավը։
Ձեր հոգատար ու ջերմ վերաբերմունքը երբեմն ավելի շուտ է ապաքինում հիվանդին, քան դեղերը։ Իսկապես, մեծ հարգանքի է արժանի, երբ մարդը կարողանում է նվիրվել իր մասնագիտությանը` աշխատավայրում մոռանալով անձնական ու ընտանեկան հոգսերը։
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, անձնական և ընտանեկան խաղաղ ու երջանիկ կյանք։ Թող հաջողությունը լինի ձեր մարդասիրական գործունեության մշտական ուղեկիցը:
Մաղթում եմ, որ Ձեր հոգիներում միշտ գարնանային ու պայծառ տրամադրություն լինի։
Մեծագույն հարգանքով`
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան