Սիրելի´ կանայք, մեր օրերում էլ բնավ չի նվազել Ձեր անփոխարինելի տեղն ու դերը կյանքի տարբեր ասպարեզներում: Դուք այսօր էլ ոչ միայն հոգատար ծնողներ եք, այլև հմուտ մանկավարժներ, բժիշկներ, գիտնականներ ու գործարարներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Եվ բոլոր ոլորտներում էլ մշտապես հաջողություններ եք գրանցում, քանզի Դուք հաճելիորեն առանձնանում եք նաև ստանձնած գործի նկատմամբ դրևորած բարձր պատասխանատվությամբ:
Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ժողովրդի համար, իսկ հայ ժողովրդի դեպքում՝ առավե´լ ևս, մշտապես կարևորվել են ընտանիքի ամրությունը, ազգային ավանդույթների պահպանումն ու ազգի շարունակականության ապահովումը: Իսկ այդ ամենի մեջ բացառիկ ու անփոխարինելի է կնոջ դերն ու նշանակությունը: Ահա թե ինչու մենք ավանդաբար պաշտամունքի հասնող սիրով ու ջերմությամբ ենք շրջապատում մեր մայրերին, քույրերին, դուստրերին՝ ընդունելով նրանց որպես ընտանիքի հիմնասյուն, ճշմարիտ խորհրդատու, պահապան հրեշտակ:
Վստահաբար կարելի է ասել, որ եթե այսօր կանք որպես ազգ ու պետություն, ապա ամենից շատ և առաջին հերթին պարտական ենք հենց հայ կնոջը:
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորելով Ձեզ՝ գարնանային այս պայծառ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ, մաղթում եմ, որ հաջողությունները Ձեր կյանքի մշտական ուղեկիցները լինեն անձնական կյանքում ու աշխատանքային գործունեության մեջ:
Երջանիկ եղեք ու միշտ գնահատված:
Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ