«Ժողովուրդ». Կարեն Ավագյանի ունեցվածքը լուրջ կասկածների տեղիք է տալիս
2017-03-08 22:40:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀԿ երիտասարդական թեւի հավերժ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ունեցվածքը լուրջ կասկածների տեղիք է տալիս:

Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ 2016թ. ընթացքում Ավագյանը ստացել է 20 մլն դրամի եւ 40 հազար դոլարի նվիրատվություն:

Իսկ ընդհանրապես մեկ տարվա ընթացքում նա ունեցել է մոտ 30 մլն դրամի եկամուտ` մի մասը աշխատավարձի, մի մասը` «այլ եկամուտների», մի մասն էլ` ստացված փոխառությունների եւ այդ նվիրատվությունների տեսքով:

ՀՀԿ երիտթեւի առաջնորդը նաեւ հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել 28.8 մլն դրամով: Իսկ ահա շարժական գույքի մասին որեւէ տեղեկատվություն նշված չէ:

Նշենք, որ Կ. Ավագյանի կինը` Լիլյա Զաքարյանն էլ հայտարարագրել է ընդամենը 350 հազար դրամ եկամուտ:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Կարեն Ավագյանից մեկնաբանություններ ստանալ, թե ի՞նչ նվիրատվության մասին է խոսքը, սակայն նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 2085 անգամ