Ով է Կարեն Ավագյանի կայտառ մտքի համար նրան անցած տարի մոտ 80 հազար դոլար նվիրել
2017-03-09 10:10:00

Թերթերն էի կարդում ու մի նյութ աչքովս ընկավ՝ հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանի մասին, դե էն, որ համայն ՀՀԿ-ի ուսխորհրդի նախագահն է։

Առաջին հայացքից խելքով չփայլող այս նախկին երիտասարդն իրականում կարևոր դեր է զբաղեցնում սարգսյանական ապարատում։ Նրա ղեկավարած հիմնադրամը բաշխում է պետական փողերը՝ յուրային, լոյալ երիտասարդների մեջ, դրա դիմաց այս կամ այն ծառայություն պահանջելով․Ավագյանի տափակ ստատուսները լայքել ու տարածելուց մինչև կուսակցական հավաքների մասնակցություն և այլ։ Կարեն Ավագյանը ՀՀԿ-ի մասովկեն ապահովողն է։

Բայց վերադառնամ թերթի հոդվածին․ուրեմն պարզվում է, որ ՀՀԿ-ի մասովշիկը գաղտնի հովանավորող ունի, և այդ հովանավորողն էլ Կարեն Ավագյանի սիրուն աչքերի, պայծառ ու կայտառ մտքի համար նրան անցած տարի մոտ 80 հազար դոլար է նվիրել։

Հիմա մտածում եմ էլի, էտ ի՞նչ ունի Կարեն Ավագյանը, որ մենք չունենք, որ հենց այնպես մեկը տանում իրեն այդքան գումար է նվիրում։

Դուք հո չե՞ք մտածում, որ դա իր ղեկավարած հիմնադրամից գողացված փողն է, որ ինքն այդ ճանապարհով փորձել է օրինականացնել։ Կամ էլ, որ ՀՀԿ-ի մասովկի ապահովման համար վարձատրություն է ստացել Սերժ Սարգսյանից։

Կարենն էտ մարդը չի․հաստատ, ուղղակի ինչ-որ բարի մարդ է հայտնվել, տեսել է Կարեն Ավագյանին փողոցում տխուր քայլելուց (քանի որ հայտարարագրով նա նույնիսկ մեքենա չունի) ու խղճալով որոշել է փող նվիրել Կարենին։ Դե էտ խորհրդավոր անծանոթի գրպանում էլ այդ պահին 20 մլն դրամ ու 40 հազար դոլար է եղել, դա էլ հանել տվել է Կարենին։

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 5995 անգամ