ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՀՐԱՉՅԱ ԳԵՒՈՐԳՅԱՆԸ 57 ՕՐ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ Hahr
2017-03-12 21:50:00

Վերջինս հացադուլի է մեջ է գտնվում այն պատճառով, որ նրա նկատմամբ պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Իսկ այս ընթացքում  Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակն էլ ավելի է վատացել, նրա ոտքերը՝ թաթերից մինչև ծնկները այտուցված են և սևացած: Ըստ Գևորգյանի, ինքն այդ մասին հայտնելէ  ՔԿՀ-ի բուժմասին, սակայն այնտեղից նրան առաջարկել են դուրս գալ հացադուլից, որից հետո միայն նրան բուժօգնություն կցուցաբերեն:   
Հրաչյա Գևորգյանը տեղաշարժվում է  սայլակով, նա խնդիր ունի պետքարանից օգտվելու, իսկ  «Արմավիր» ՔԿՀ-ի սանհանգույցում չկան համապատսխան պայմաններ՝ սայլակով դատապարտյալների համար:
Տեղեկացնենք նաև, որ ի նշան բողոքի՝ Հրաչյա Գևորգյանը կարել է բերանը և պատրաստվում է դիմել առավել ծայրահեղ քայլերի: 

hahr.am

Այս նյութը դիտել են - 3332 անգամ