Դերասան Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել
2017-03-12 23:20:00
«Հրապարակ»-ը գրում է. 
Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը մի քանի օրվա ընթացքում քննել է նրա պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը եւ որոշել բավարարել այն։ Օրերս որոշումը մտել է ուժի մեջ։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՔԿՀ հանրային կապերի բաժնից, որտեղից խնդրեցին ավելի ուշ զանգել: Իսկ փաստաբանի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա անհասանելի էր։ 
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ նույն տարվա հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ 2015թ. հունվարի 29-ին Վարդան Պետրոսյանը դատապարտեց 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ 2015թ սեպտեմբերից նա տեղափոխվել է պատժի կրման բաց ռեժիմ։
hraparak.am
Այս նյութը դիտել են - 1640 անգամ