Հիասթափված եմ. Միհրան Պողոսյանի արձագանքը իրեն քննադատողներին (Տեսանյութ) Aysor
2017-03-13 00:43:00

Երևանի թիվ 1 ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից ԱԺ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան արձագանքել է իր ընտրարշավի վերաբերյալ քննադատություններին:
«Ես ուղղակի հիասթափված եմ այն լրատվական մեր օղակներից, որոնք որ կարող էին նման բան անել», - ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է հիասթափվել, Մ.Պողոսյանը արձագանքեց. «Հիասթափված եմ, որովհետև եթե մարդը պարզապես մոտենում է, տեսեք՝ այս մայրիկի հետ ես չխոսե՞ի, եթե այս մայրիկը գար, վերցներ խոսափողը ու որոշակի բան ասեր, թույլ չտայի՞: Եթե մարդը բարձրաձայնում ա մի բան, եթե ուզում ա խոսք ասի, էն էլ հերոսի մայրը գալիս ա, խոսք ա ասում և այսօր դա սարքվում ա սև PR Պողոսյան Միհրանի նկատմամբ, գիտեք դա արդեն անբարոյականություն ա»:
Այլ հարցերի նա չպատասխանեց և մոտեցավ բնակչության հետ շփվելու: Ի դեպ, նրան շրջապատող կանանցից մեկը դժգոհ էր, որ նկարում ենք Պողոսյանին և մեզ հորդորեց գնալ ու «փորները հաստացրած» մարդկանց նկարել:
Նշենք, որ Զեյթունում Միհրան Պողոսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ ապրիլյան պատերազմի ընթացքւմ զոհված զինծառայողներից մեկի մայրը քարոզել էր Միհրան Պողոսյանի օգտին, ինչը բուռն դժգոհություն էր առաջացրել հանրության շրջանում: 
Մանրամասները՝ տեսանյութում:

Այս նյութը դիտել են - 7365 անգամ