ԱՅՍՕՐ ՆԱԻՐՅԱՆ ՄԵԾ ԵՐԳԻՉ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է․Սոնա Արշունեցի
2017-03-13 01:52:00


ԱՅՍՕՐ ՆԱԻՐՅԱՆ ՄԵԾ ԵՐԳԻՉ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է․

Այսօր մեծ բանաստեղծը կդառնար 120 տարեկան, և տարիների այս հեռավորությունից, մեր երկրի այս քաոսային վիճակում մեր պառակտված ժողովրդին կրկին հավաքականության կոչ է անում, որն այնքա՜ն պակասում է մեր ժողովրդին․․․«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»
ՍԱ ԷԼ ԻՄ ՊԱՏԳԱՄՆ Է ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԶԱՐԳԱՑՆԵԼՈՎ ՉԱՐԵՆՑԻ ՄԻՏՔԸ
* * *
Հավաքական ուժն է ազգի գաղափարը միշտ անմեռ,
Փրկությունն ա´յս է հայի, միակ ճանապարհը մեր..
Ողորմություն ումի՞ց հայցենք, որ պաշտպանի դավերից,
Մեր կռիվը պիտի կռվե´նք, սա եկած է դարերից:
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ

ԶԱՐԹՆԻ´Ր, ՉԱՐԵՆՑ 
Զարթնի´ր, Չարենց. դու անցյալ չես
Մեզ հետ ես դու անբաժան
Հնչեցրու´ երգդ այսօր 
Խոսքերդ մարգարեական:
ՈՒ՞ր ես հիմա հայոց պոետ
Դու նաիրյան մեծ երգիչ,
Ազգիդ վիշտը հետդ տարար,
ՈՒ հեռացար աշխարհից,
Հայոց մտքի լուսե աստղ
Դու միշտ ցոլա երկնքում
Սևով գրվեց ջահել կյանքդ
Քո կորուստն ենք միշտ սգում.
Խաչվեցիր դու ազգի համար
Գինդ նոր են իմանում
Նախանձ մարդիկ քեզ դավեցին,
Այսօր անմեղ ձևանում.
Դու էլ չունես քեզ գերեզման,
Համբարձվեցիր լուռ, անձայն
Ոչ ոք չեկավ քեզ օգնության
Առեղծվածն է շատ դաժան:
Այսօր ազգդ մորմոքում է .
Մեծ է կորուստդ, Չարենց,
Երգդ շողն է արեգական
Լույսդ երբե´ք չխամրեց:
Հավաքական ուժն է ազգի
Գաղափարը քո անմեռ
Փրկությունն այս է հայի
Միակ ճանապարհը մեր.
Ողորմություն ումի՞ց հայցենք,
Որ պաշտպանի դավերից
Մեր կռիվը պիտի կռվե´նք,
Սա եկած է դարերից,
Սուրը եթե պատյան դնենք,
Տանուլ կտանք մենք նորից.
Միտքդ այս էր , կիսատ մնաց
Երգդ պոկված լարերից:
Այսօր ես եմ երգդ երգում,
Երգս եմ խառնել քո երգին,
Վախենում եմ ես էլ մնամ
Կարոտ մեր լույս հողերին.
Չարենց, ես էլ քո բոցերից
Ծոցս առած, կրակված,
Երգս պայքար, պահանջս արդար,
Ոխն է սրտումս ծվարած. 
* * *
Հայոց վաղվա օրը մուժ է
Մասիս սարին ամպն է թառել.
Արդարության դուռը փակ է
Ղարսն է ճամփիդ աչքը պահել.
Հավաքական մտքերդ էլ վեհ
Այսօր կախված են օդից,
Մինչև օրս չենք ազատվել 
Այդ ազգային, բարդույթից. 
* * *
Զարթնի´ր, Չարենց, հնչեցրո´ւ
Երգերդ հանց պատվիրան,
Որ արթնանա ազգի ոգին ,
Քո խոսքերով մոգական:
2004թ Բրյուսել

Սոնա Արշունեցի

Այս նյութը դիտել են - 81933 անգամ