Պարոն Գասպարյան հանուն ինչի եք աչք փակել. Politik
2017-03-14 02:27:00

Անցյալ տարվա Հոկտեմբերի 15-ին ահազանգ էր ստացվել, որ  ավազակային հարձակում է տեղի ունեցել Սիլիկյան թաղամասում։ Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում,  մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի  տներից մեկը, կապել տան բնակիչներին ամուսիններ՝  Շ. Ալիյանին եւ Թ. Սադայանին, եւ, որպես զենք օգտագործվող դանակով վերջիններիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով,  պահանջել գումար։

Արդեն մի քանի ամիս է ոստիկանությունը չի փորձում բացահայտել գրեթե բացահայտված գործը:

Երեկ արդեն համացանցում հայտնվել է ենթադրյալ հանցագործների լուսանկարները, իսկ ոստիկանությունը շարունակում է լռել:

Տուժող Շիրին Ալիյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է ոստիկանների ոչ պատշաճ աշխատանքի մասին:

Ըստ տուժողի ոստիկանները տեղեկացված են ով է իրականացրել հանցագործոևթյունը, սակայն հրաժարվում են բացահայտել:

Ալիյանի հարազատներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հատնվել են անելանելի վիճակում.«Հիմա չգիտենք ինչ անել: Հիմա, եթե էդ հանցագործներին չբռնեն նրանք կարող են երկրորդ անգամ նույն փորձ անել ու այս անգամ կոտորել բոլորին:

Սկզբում մտածում էինք, որ միայն Մաշտոցի բաժնի ոստիկաններն են փորձում  փակել գործը, իսկ հիմա, երբ այդքան խոսեցինք և անգամ նկարներ հրապարակվեցին հասկանալի է դառնում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ է տեղյակ:

 Թե չէ ինչպես է հնարավոր, որ լինեն նկարներ, ենթադրյալ կասկածյալներ, բայց գործը չբացահայտվի:

Ուզում եմ դիմել ոստիկանապետին:

Պարոն Գասպարյան, եթե անգամ դուք չեք կարողանում բացահայտել, ապա մնում է մի հարց տալ ձեզ, հանուն ինչի եք աչք փակել» ,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ  այլևս հույս չունեն, թե կբացահայտվի գործը:

politik.am

Այս նյութը դիտել են - 6592 անգամ