Ինչպես արդեն հայտնի է, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական թեժ կրքեր են, որոնք դեռ շարունակվում են: Politik.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ այսօր կրկին կրակոցներ են արձակվել Արմավիրի մարզի՝ Ջրառատ գյուղում. կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, ինչպես նաև դանակահարել վերջինիս հորեղբորը:
Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ այս անգամ միջադեպի անմիջական մասնակիցներից է եղել ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամը, ով նաև Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրն է:
Հավելենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբից տեղեկացանք, որ կան վիրավորներ՝ դաշինքի համակիրների վրա զինված հարձակման հետևանքով:
Լուրի հավաստիությունը ճշտելու համար Politik.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ կպատասխանեն քիչ ուշ:
Այս նյութը դիտել են - 1698 անգամ