«Զվարթնոց» օդանավակայանի բոլոր աշխատողներին սպառնում են «Փաստ»
2017-03-15 00:32:00

«Փաստ»-ի աղբյուրներով՝ «Զվարթնոց» օդանավակայանում մարդկանց «թռցնում-իջեցնում են» ձեռքի հետ: Հիմա տեղի ղեկավարությունն ավելի կարևոր գործով է զբաղված:

Բոլոր աշխատողներին ցուցակագրում են: Հավաքարարից սկսած, ավտոկայանատեղի աշխատողով վերջացրած՝ բոլորից ցուցակներ են պահանջում, քույր, եղբայր, աներ, զոքանչ, փեսա:

Իշխող՝ «Հանրապետական» կուսակցությանը ձայն տալու համար բոլորին իրենց գերդաստաններով հավաքագրում են, ազգուտակով երաշխիքներ են պահանջում: Եթե չընտրեք ՀՀԿ-ին և եթե չապացուցեք, որ ընտրել եք ՀՀԿ-ին, աշխատանքից կազատվեք: Դե, սա սովորական նախընտրական սպառնալիք է, որը կարող է սովորականի պես իրականություն դառնալ:

Այս նյութը դիտել են - 1848 անգամ