Այ, քեզ խայտառակություն...ՀԱՅԿՈՒՇ ՆԱԶԻՆՅԱՆ
2017-03-15 14:16:00
Ըստ շրջանառվող լուրերի ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում գործող երեք Հայ Գրողների Միությանը կավելանա ևս երկուսը:
Այ, քեզ խայտառակություն...
Հիմա էլ գոյություն ունեցող բազմաշատ կուսակցությունների հետ մրցավազքի մեջ են մտել միությունները:
Այս դեպքում,ես կասեի իրեն ավելի կոռեկտ ու դրական է դրսևորում Հայաստանում գործող Հայ Գրողների Միությունը,որն այժմ միակն է Հայաստանում:
Հարգելիներս,ձեզ մի դրսևորեք երեխայի հոգեբանությամբ՝ ես եմ,որ կամ սկզբունքով,մրցավազքի մեջ մի մտեք իրար հետ,սա այն պահը չէ ինքնադրսևորման ու ինքնահաստատման:
Գրողի կոչումը,դա ամենավեհ կոչումներից մեկն է,որի պատիվն ու արժանիքները երբեք չպետք է ոտնահարել:
Հիմա գիրք գրելն ու հրատարակելը ամենահեշտ եղանակներից մեկն է,միջոցներ ունենալու դեպքում,բայց ինչի՞և ո՞ւմ համար,դա արդեն խնդիր է:
Սիրելի գրչակից բարեկամներ, մի քիչ խոհեմ ու շրջահայաց գտնվեք,քսանմեկերորդ դարը դա պայքարի,գոյատևման ու ինքնահաստատման մի ժամանակաշրջան է,որի դեպքում պետք է խոհեմություն և լրջություն դրսևորել;
Համացանցում այսօր ես կարդում եմ այնպիսի հեղինակների գործեր,որոնք միջոցներ չունենալու պատճառով չեն հրատարակվում:
Բայց նրանց մեջ ես գտնում եմ հոգեհարազատը,որն անհրաժեշտ է ընթերցողներին:
Գիրք հրատարակելը դեռ չի նշանակում գրողի կոչմանն արժանանալը:
Գրողի վեհ կոչումը դա ժամանակի ու տարածության խնդիր է,դա սիրվելու ու գնահատվելու արժևորում է:
Էլի եմ կրկնում,հարգելիներս,մի քիչ ցած իջեք ամպերից,մի քիչ կոռեկտ ու զուսպ գտնվեք,մրցավազքը ոչ մի հաջողության ձեզ չի արժանացնի...
ՀԱՅԿՈՒՇ ՆԱԶԻՆՅԱՆ
Այս նյութը դիտել են - 4945 անգամ