ՀՀ վարչապետի խորհրդականն ընդլայնում է իր բիզնեսները. «Ժողովուրդ»
2017-03-15 23:47:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

 

«Երկար տարիներ ՊԵԿ մաքսանենգության դեմ  պայքարի  վարչության պետ  աշխատած Սամվել Սանամյանը, որն այժմ  ՀՀ վարչապետի խորհրդականն է, նաև ՀՀԿ-ի կողմից  Կոտայքի մարզում  ռեյտինգային ընտրակարգով  պատգամավորության թեկնածու է  առաջադրվել, ընդլայնում է իր բիզնեսները։ 

Մեր տեղեկություններով՝  Սանամյանը  մտադիր է  Ղազախստանում  պանրի  գործարան հիմնել։  Թերթի  հետ զրույցում Սամանյանը  հերքել է այս լուրերը՝ ասելով. «Ես  ինչ ունեմ, ստեղա՝ թոռներով, կնոջով։  Ոչ մի բան դրսում չունեմ»։

 Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 1631 անգամ