Վայ բալես, հա՞յ ես go, go, you go, ցավդ տանեմ...
2017-03-16 00:57:00
Խաչմերուկին կանգնեցի, փողոցը հատելու նպատակով մայթեզրից իջել կանգնել էր երկտակված մի տատիկ, մազերը ավելի քան անարատ ձյունը սպիտակ, հավաքած, հենվել էր ձեռնափայտին: 
Ճանապարհը իրենն էր, խաչմերուկի ձախ կողմում ոստիկանի մեքենան էր, ես ավելի շուտ էի հասել խաչմերուկին, ճանապարհը իմն էր, բայց պարտավոր էի զիջել հետիոտին:
Աջ կողմիս ապակին իջեցված էր, լսում էի տատիկի ձայնը` go, go, you go... չէի համարձակվում, ոստիկանը սպասում էր իմ շարժվելուն, իսկ ես` տատիկին:
Տատիկը նորից ձեռքով ինձ առաջարկեց շարժվել, չհամարձակվեցի, որովհետև ոստիկանը դեռ կանգնած հետևում էր մեզ:
Ակամայից հայերենով դիմեցի տատիկին` անցի՛ր մայրիկ: Տատիկը թե` վայ բալես, հա՞յ ես go, go, you go, ցավդ տանեմ... ոստիկանը դեռ հետևում էր մեզ, ես չէի համարձակվում շարժվել, իսկ տատիկը մոտեցավ ինքնաշարժիս, ձեռքը դրեց բաց լուսամուտից ու ասաց, go բալես, գնա, գնա, հա՞յ ես... հա, տատ ջան, հայ եմ, անցիր: Չէ, դու գնա, դարդդ դոշիս մերսի, գնա, աստված քեզ հետ, գնա:
Ոստիկանը խաչմերուկը հատեց, կանգնեց, ինքնաշարժից իջավ ու քայլեց դեպի հայ տատիկը: Ես ևս խաչմերուկը անցա, իջա ու գնացի դեպի տատիկը: I go home, my home there....
Կարո՞ղ ես թարգմանել, հարցրեց ոստիկանը: Իհարկե, պատասխանեցի ես: Իրեն ասա, որ հիմա իրեն տուգանելու եմ:
Թարգմանեցի:
Տատիկը նայեց ինձ ու ասաց. դարդդ դոշիս լավ ես անում, համեցի էթանք տուն, հայ ես, օտարական խոմ չես, համեցի, էս ոստիկանը ի՞նչ ա ուզում...

Խորեն Արամունի
Այս նյութը դիտել են - 5229 անգամ