Ոտքեր համբուրող ամբոխը արժանի չի մի քանի հարյուր լավերի պայքարին ու արյանը...
2017-03-16 09:57:00

Ինչ պատահեց, արդեն պատահեց ...

Մենակ մի բանում վստահ եմ, ես ինքս հանուն Հայաստանի թափթփուկ ամբոխի իմ կյանքը զեհասեղանին չէի դնի։

Ափսոս Արթուրը, ափսոս Եռաբլուրում հանգչող աճյուններն ու ապրիլյան բահերով նահատակվող երեխաները։

Կարծում եմ արդեն բավական է այսքանը, հուսամ Արթուրի նման մարդիկ, ովքեր մնացել են Հայաստանում 1 օր շուտ կլքեն երկիրը այսօրվանից։ Շատ քիչ օրեր են մնացել, կառուցեք ձեր Նոյյան Տապանը ու հեռացեք։

Ոտքեր համբուրող ամբոխը արժանի չի մի քանի հարյուր լավերի պայքարին ու արյանը։

Ձեզանից հետո թեկուզ ջրհեղեղ։ Դեռ դրանց գործող ռեժիմն էլ է քիչ։ Թող ավելի ու ավելի վատը լինի, դուք էլ խոնարհաբար համբուրեք , խոնարհվեք, վերցրեք այսօրվա ձեր 5000 դրամները ու չքվեք ու մաքրվեք երկրի երեսից։

Ստրուկ ազգ, ծախող ու դավաճանող ազգ ... 5000 դրամը վերցնում են, գալիս ֆեյսբուքում տվայտվում են...

Ուրախ եմ, որ լքել եմ այդ ամբոխին ու չեմ առնչվում դրանց հետ։

Թու, զզվելի եք։

Հեռացեք լավեր ջան, շատ էլ չեք, որ դժվարություն լինի, կյանքը մի անգամ է տրված, ապրեք, ապրեք էս կյանքը։
Ընկերներիս մեջ էլ եթե կգտնվեն մարդիկ, որ ինձ՝ «ոչ հայրենասերիս» ու «դավաճանիս» իրենց ամպագոռգոռ բառերով կուզենան ծվեն-ծվեն անեն ինքնահաստատվելու համար, խորհուրդ չեմ տա... Սուս փուս ջնջվեք, եթե իրականությունը կարդալը ծանր է ձեր համար։

Հայարփի Քարամյան
Լոս Անջելես
Այս նյութը դիտել են - 6130 անգամ