Թե ինչ եղավ, երբ «Սասնա ծռերին» հաց տարավ...2017-03-16 22:22:00
Մենք միշտ մեզ հաց տվող, աղ ու հացով, թասիբով ժողովուրդ ենք համարել ու համարում...
Եթե հացից ու սնունդից մարդուն զրկելը, որպես պատժամիջոց կիրառելի լիներ, ապա հանցագործների համար դատ ու դատաստանը, դատավճիռը ավելորդ կլիներ:
Բռնեցի՞ն, հանցանքը հաստատվե՞ց, մի որոշ ժամանակ առանց հաց ու ջուր կփակեին բանտախցում ու վերջ: Բայց քանի որ դա հակամարդկային կլիներ, այդ իսկ պատճառով անընդունելի կլիներ սերիական մարդասպանների համար:
Մարդուն, ազգի համար կյանք ու արյուն չխնայած արժանավոր որդիներին՝ Սասնա ծռերին անհաց թողեցին միայն մեր մարդկային ցանկացած հատկանիշից զուրկ իշխանական պոռնիկները, ինչի արդյունքում էլ Արթուրը, հենց շղթան ճեղքելու ու տղերքին հաց հասցնելու որոշումն ընդունելու ու իրագործելու պահին, արդեն գնաց գիտակցված մահվան, որովհետև էս ռեժիմի համար ցանկացած պայքարող, չվախեցող, իրենց դիկտատուրայի դեմ ինչ որ կերպ դուրս եկած մարդ, պոտենցյալ վտանգ է ու էս քաջնազարները բացի բանտարկելուց, կտտանքների ենթարկելուց ու սպանելուց ուրիշ բանի ընդունակ չեն:
Հաց բերողը մեր խիղճն էր ու մեր հաց տվող ազգի հավաքական կերպարը, որը դարձավ ռեժիմի հերթական զոհը:
Արիս Քարամյան
Այս նյութը դիտել են - 37848 անգամ