Սյունիքի մարզպետը. «ռազբորկա» է արել Հ1-ի օպերատորի հետ, ապա ապտակել նրան Սյունիքի մարզպետը. «ռազբորկա» է արել Հ1-ի օպերատորի հետ, ապա ապտակել նրան
2017-03-17 04:23:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, փայլել է իր սանձարձակ, լկտի արարքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա «ռազբորկա» է արել Հանրային հեռուստաընկերության օպերատոր Էդգար Դավթյանի հետ:

Երբ ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ էին այցելել ՀՀԿ-ականները՝ վարչապետի գլխավորությամբ, Հ1-ի օպերատորը «համարձակվել էր» դիպչել մարզպետի ուսին:

Սկզբում տհաճ խոսակցություն է եղել, որը ներկաների միջամտությունից հետո հանդարտվել է: Բայց Հակոբյանը չի խաղաղվել. որոշել է «ռազբորկան» շարունակել երեկոյան՝ ճաշի ժամանակ օպերատորին սեղանից դուրս հրավիրելու, ըստ լուրերի՝ ապտակելու եղանակով:

Տեղի ունեցածն այլ կերպ, քան գյադայական խուլիգանություն, դժվար է որակել: Կարծես թե Սյունիքի վրա «մարզպետ չի գալիս»: Պարզապես մեկ հիշեցում. 2010թ. Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից ստիպողաբար հրաժարական տվեց նախագահականի աշխատակցին ապտակելու լուրերի համար:

Ու հիմա տրամաբանական է, որ նույն ճակատագրին պետք է արժանանա նաեւ Վահե Հակոբյանը, որը նույն նախագահականի նույն թիմի անդամ է: Թե՞ Սերժ Սարգսյանը պատժում է միայն յուրայիններին ապտակողին, իսկ լրագրողների վրա կարելի է եւ հարձակվել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս նյութը դիտել են - 2072 անգամ