Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպում է միջոցառումների շարք, որը նվիրված է լինելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ծրագրային օրակարգին:
Առաջին միջոցառումը տեղի ունեցավ մարտի 10-ին, երկրորդը տեղի է ունենալու մարտի 17-ին ժամը 16.00-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում, որի շրջանակներում կուսակցությունները ներկայացնելու են իրենց սոցիալ-քաղաքականության և մարդու իրավունքների վերաբերյալ ծրագրային դրույթները:
Միջոցառմանը մասնակցելու են Հրայր Թովմասյանը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, Վիլեն Խաչատրյանը՝ Հայկական Վերածնունդ կուսակցությունից, ԱրթուրԽաչատրյանը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունից և Արման Մուսինյանը՝Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունից:
Միջոցառումը վարելու է «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ և վարող Սաթիկ Սեյրանյանը:
Այս նյութը դիտել են - 2710 անգամ