Րաֆֆին ԱՄՆ-ում է. նա լծվել է Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնելու գործին. «Ժամանակ»
2017-03-18 01:12:00

«Ժամանակ»-ը գրում է.

«ՕՐՕ դաշինքի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով դաշինքի կազմավորումից անմիջապես հետո մեկնեց Միացիալ Նահանգներ, այս օրերին ոչ մի էական հանդիպում չի ունենում Լոս Անջելեսում։

Նա պարզապես հերթական անգամ տուն է գնացել՝ «ռազմաճակատում» թողնելով կուսակիցներին։

Միակ անելիքը, որով հիմա զբաղված է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սփյուռքում Զարուհի Փոստանջյանի նկատմամբ համակրանքը հանգցնի և թույլ չտա, որ այդ շրջանակները սկսեն օգնել Փոստանջյանի նորաստեղծ կուսակցությանը։

  «Ժամանակի» տեղեկություններով՝ քարոզարշավի վերջին օրերին միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կգա և կմիանա ՕՐՕ-ի քարոզարշավին»։
     
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս նյութը դիտել են - 1349 անգամ