ՀՀ նախկին ոստիկանապետ, Արարատի մարզում ՀՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Ալիկ Սարգսյանը տեղյակ չէ Արարատի մարզի Դեղձուտ գյուղում տեղի ունեցած դանակահարության դեպքից։ «Նոր գնում եմ Արտաշատ, գնամ հասնեմ ոստիկանություն, հասկանամ՝ ինչ է կատարվում, ձեզնից՝ լրագրողներից եմ էլ լսել դեպքի մասին»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը դեպքից տեղյակ չէր։
Ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ այս հարցով ՀՀ քննչական կոմիտեն է զբաղվում, իսկ կոմիտեի լրատվական բաժնի հետ կապ հաստատել չջահողվեց։
Հիցնենք, որ ըստ Փաստինֆոի տեղեկությունների՝ ծանր մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել դաշնակցական պատգամավորի թեկնածուի քրոջ որդին` Հովիկ Նազարպուրը: Վերջինս համագյուղացի Սմբատին հանդիմանել է Ալիկ Սարգսյանի կողմից Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար` ասելով, որ գյուղի թեկնածուն դաշնակցական է:
Սեդա Ղուկասյան
Այս նյութը դիտել են - 1650 անգամ